Էդուարդ Այվազյան. Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը

Զարեհ Սինանյանի, Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելությունը Ախալցխա մեծ հոգեբանական ու քաղաքական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար: Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները առաջին անգամ համոզվեցին, որ սփյուռքը ոչ միայն անտարբեր չէ Սամցխե-Ջավախքի հայերի ճակատագրով, այլ պատրաստ է ուղիղ աշխատել Վրաստանի ու տեղի հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Դա նշանակում է, որ եթե նման քայլերը հայկական սփյուռքի կողմից ավելի հաճախակի դառնան, ապա Վրաստանի իշխանությունները այլեւս չէն կարողանա անտեսել տեղում առկա խնդիրները եւ մեր իրավունքները ավելի պաշտպամված կլինեն: Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը, քանզի հնարավորություն կստեղծվի հայկական սփյուռքի օգնությամբ տեղում լուծել բազմաթիվ խնդիրներ, ավելի սերտացնել հարաբերությունները ռեգիոնալ մակարդակով սփյուռքի տարբեր քաղաքների եւ շրջանների հետ, ինչը չափազանց մեծ դրական ազդեսություն կունենա Վրաստանի համար: Նման կապերի սերտացումը անկասկած օգնելու է դիմակայել թուրք-ադրբեջանական տնտեսական ու դեմոգրաֆիկ էկսպանսիային մեր տարածաշրջանում եւ զուգահեռ կնպաստի հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը, զարգացմանը ու խորացմանը:

Մեկ անգամ եւս մեր խորը շնորհակալությունն ենք հայտնում ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին, Policy Forum Armenia կենտրոնի ղեկավար` Դավիթ Գրիգորյանին եւ գեներալ Արշալույս Փայտյանին:

Full article
http://akhaltskha.net/

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent. Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com

Leave a Reply