Ռուս-Թուրքական Եղբայրության Հետեվանքները

Garegin Nalbandian – Geopoltiical Club Armenian Desk

Ռուսաստանի ԱրտԳործ Նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել, որի ընթացքում երկու հարցեր է քննարկել` Ռուս-Հայկական հարաբերությունները և Հայաստանում կատարած Ռուսաստանի ներդրումները, որից հետո ավելացրել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները և ռուսաստան-թուրքիա կապը վստահություն կներշնչի ռեգիոնում:

http://ru.aravot.am/2017/03/16/237101/

Եկեք անդրադառնանք նրա խոսքերին:

1) Ռուս-Հայկական հարաբերությունները շատ լարված են Հայ հանրությանը արդեն հայտնի շատ պատճառներով որը ռուսաստանի վարած հակա-Հայ քաղաքականության արդյունքն է:

2) Հայաստանում կատարված Ռուսաստանի ներդրումները կամ գույք պարտքի դիմաց ծրագրով Հայաստանի տնտեսական և քաղաքական կախվածության ծրագիրը, որ վարում է կրեմլը իր ագենտների միջոցով կարծում եմ նույնպես հայտնի է Հայ հանրությանը:

3) Ռուս-Թուրքական հարաբերությունները կամ Ռուսաստան-Թուրքիա կապը մեր ռեգիոնում ու՞մ պիտի վստահություն ներշնչի: Հայերին թե՞ մեր թշնամիներին: Կարծում եմ կարիք չկա պարզաբանելու թե ի՞նչ է նշանակում Ռուս-Թուրքական հարաբերություններ և Ռուսաստան-Թուրքիա կապը Հայերի համար որի արդյունքում մեկ ու կես միլիոն անզեն Հայեր զոհվեցին 1915-1917 թվերին, 600,000 Հայեր զոհվեցին 1921-1930 թվերին, Հայաստանը տարածքներ կորցրեց…

Կարծում եմ Լավրովի հարցազրույցը ոչ թե Հայ լսարանի այլ թուրք լսարանի համար է: Դա ուղղակի կրեմլի զեկույցն է Անկարային, որ սեռժ սարգսյանի այցը ոչինչ չի նշանակում և ռուս-թուրքական եղբայրությունը շարունակվում է: Ավելին` Լավրովը վստահեցնում է թուրքերին, որ Հայաստանը մնում է ռուսաստանի բռի մեջ և, երբ ցանկանա ռուսաստանը կարող է բուռը սեղմելով Հայաստանին ցավացնել:

Ահա սա է, որ պետք է փոխվի, իսկ այդ իրականությունը փոխելու համար, հարկավոր է ռուսաստանին հեռացնել Հայաստանից:

Ռուսաստանը Հայերին չի պաշտպանում: Այդ մասին արդեն հայտարարել է ՌԴ Պաշտպանության Նախարար Բորդյուժան: Ռուսաստանը երկու անգամ հեռացել է Հայաստանից: 1) 1917 թվին և Հայերը 1918 թվին հաղթեցին Ապարնում, Վանաձորում, Սյունիքում, Սարդարապատում, և ազատագրեցին Կարսը, Սարիկամիշը, Արարատ Սարը: Ռուսաստանը վերադարձավ Հայաստան և Հայերը կորցեցին շատ կարեվոր տարածքներ: 2) 1993 թվին և Հայերը ազատագրեցին Արցախը: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, հիմա Հայաստանին օգուտ է թե՞ վնաս: Դատեք ինքներդ:

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent. Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com

Leave a Reply