Փակված ճանապարհի արդյունքում շտապ ֆինանսավորված ծրագիրը

Ի նշան բողոքի Տավարնիի բնակչությունը փակեց ավտո մեքենաների կենտրոնական ճանապարհը, որը Ախալցխան կապում է Թբիլիսիի եւ Վրաստանի մի շարք այլ քաղաքների հետ: Տեղացիները պահանջում էին որ կառավարությունը ի վերջո իրականացնի խոստումները եւ կառուցի կոյուղու համակարգ, որը բացակայում է տվյալ շրջանում: Ոստիկանները բնակչությանը խնդրեցին, որ բողոքի ցույցը շարունակեն փողոցի մյուս կողմում, բացելով ճանապարհը:

«Ամռանը անհնար է փողոց դուրս գալը: Երեխաներին չենք թողնում փողոց: Տհաճ հոտը ամբողջ թաղամասում է և ամռանը էլ ավելի է բարդանում իրավիճակը: Ինչպես ենք սնվում, որ մի հատ էլ այս օդը շնչենք: Ինչ խոստացել են թող իրագործեն»,-ասում է Մ. Բաղդասրայանը, Տավարնիի բնակիչը:

Քաղաքապետ Վլադիմի Զեդգինիձեն Տավարնիի բնակիչներին այդ ընթացքում խոստացավ, որ օգոստոս ամսին սկիզբ կառնեն վերականգնողական աշխատանքները, չնայած, որ մի օր առաջ TV 9-ը հեռուստաընկերությանը մեկնաբանել էր, որ տվյալ ծրագիրը չֆինանսավորելու պատճառը դեռ հայտնի չէ թե երբ է հնարավոր սկսել շինարարական աշխատանքները: Նա ավելացրեց, որ հնարավոր է տարվա վերջ սկսեն իրականացնել տվյալ ծրագիրը:

Մի փոքր անց Ախալցխայի քաղաքապետը հանդիպեց ցուցարարների հետ և ասաց, որ շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը 1 100 000 լարիով ֆինասավորել է տվյալ ծրագիրը:

«Գումարը արդեն հատկացված է: Իհարկե կհայտարարվի տենդերի մասին: Օգոստոս ամսից սկիզբ կառնեն վերականգնողական աշխատանքները»,-ասաց Վլադիմիր Զեդգինիձեն, քաղաք Ախալցխայի քաղաքապետը:

«Երեկ զանգահարեցին և ասացին, որ ֆինանսավորել են ծրագիրը և մենք արդեն օգոստոս ամսից կսկսենք աշխատանքները: Եթե ոչ կարող եք գալ իմ դուռը կոտրել», ասում է Միասնական ջրամատակարարման գործակալության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի տնօրեն՝ Բորիս Սպաինդեռաշվիլին:

Բնակչությունը բողոքի ցույցը ավարտեց, բայց խոստացավ, որ եթե կառավարությունը Օգոստոս ամսին իր խոստումը չիրագործի նրանք կշարունակեն բողոքի ցույցը և ավելի ընդարձակ տեսակով:
Full article
http://akhaltskha.net/

© 2015 - 2016 All rights reserved. Users may download and print extracts of content from this website for their own personal and non-commercial use only. Republication or redistribution of Geopolitical Club content is expressly prohibited without the prior written consent. Address:
1© 2005 - 2015 Design and Development by Saratikyan.com Control
2© 2016 - Design and development by www.ConnectTo.com

Leave a Reply